Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

էլի Մեկ Որոգայթ

էլի Մեկ Որոգայթ
16.09.2016 | 00:05

«Այսօր այնքան տխուր եմ: Ոչ ոք ինձ չի հասկանում, էս աշխարհում մենակ եմ»:
Ահա այսպես են համացանցում միմյանց հետ շփվում դեռահաս էմոները: Նաև շփվում են կասկածելի բջջային սպառնալիք-հեռախոսահաղորդագրություններով. «Շտապի՛ր, քեզանից հետո մեծ հերթ կա..., եթե քեզ չսպանես, մենք կսպանենք»: Կյանքի հանդեպ տածած հակակրանքը գերագույն հաճույք է նրանց համար: Մամուլն ու համացանցը ողողված են մեր երկրում ծայր առած դեռահասների ինքնասպանությունների և դրանց սերտորեն առնչվող էմոների մասին նյութերով: Ովքե՞ր են դրանք:
«Էմոն» էմոցիոնալ (դյուրազգաց) բառի կրճատ ձևն է, որ արդեն հաճախ է հանդիպում մեր երկրի տարբեր բնակավայրերում: Առաջին անգամ այս տերմինը, որը նաև երաժշտական ոճի անվանում է, օգտագործվել է 1985 թ.: 1990-ական թթ. էմո ոճը տարածվեց ամբողջ աշխարհում, անկախ նրանից՝ հետևողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունե՞ն, թե՞ ոչ: Իսկ 2000 թ. այն դարձավ ենթամշակութային երևույթ: Առաջին էմոները Հայաստանում հայտնվել են 2007 թվականին:

12-18 տարեկան այս դեռահասներին, հիմնականում աղջիկներին, հնարավոր է հանդիպել ռոք-համերգների ժամանակ: Նրանք դեպրեսիվ, անտարբեր ու մելամաղձոտ դեմքով, ռոքի հնչյունների տակ մոլագար թափահարում են գլուխները, իսկ հետո նույն «դարդոտ» տեսքով հեռանում համերգից: Նրանց արտաքինը . սև ներկած եղունգներ ու մազեր, թեք` մեկ աչքը ծածկող չոլկաներ, պիրսինգ, սև և վարդագույն զգեստներ, ձեռնոցներ, ջինսեր, մուգ ակնոցներ, արծաթագույն ճարմանդներով վարդագույն կամ սև գոտիներ, պարանոցին` հաստ շղթաներ, շարֆեր և այլն: Կարելի է տեսնել նեղ ջինսով էմո տղաների, որոնք ոչնչով չեն տարբերվում աղջիկներից. նույն սանրվածքը, հագուստի գույները: Այս երիտասարդները լսում են էմո երաժշտություն «Տոկիո հոթել», Ավրիլ Լավին և այլն: Զգացմունքների արտահայտումը էմոների գլխավոր կանոնն է, իսկ իրենց էմո համարող պատանիների մշտական զգացումներն են ծայրահեղ տխրությունը, մշտական դեպրեսիան: Մշտապես դեպրեսիվ էմոներն անգամ փորձում են իրենք իրենց վնասել. թե ֆիզիկական, թե հոգեկան ցավ պատճառել, իսկ հաճախ էլ ինքնասպանության փորձ են կատարում: Հիմնականում դա անում են սիրելի էակների հետ: Համացանցով էմոները քարոզում են զզվանք և ատելություն սեփական անձի և կյանքի նկատմամբ: Նրանք անվնաս են միայն առաջին հայացքից, իրականում նրանք ագրեսիվ, անհանդուրժող ու հեղափոխական են: Որևէ վառ գույնի համադրությամբ նրանց սև հագուստը հենց բնորոշում է կյանքը խեղդելու մոլուցքը:

Որպես կանոն, Էմո-դեռահասները խնդիրներ ունեն ընտանիքում և հանրության հետ. «Հայերը մեզ ահավոր են ընդունում: Փողոցում շատ է եղել, որ կռվել ենք հակաէմոների հետ»: Իրենց արտասովոր արտաքինը ապահովելու համար նրանք դիմում են անգամ կողոպուտի. գողանալով հարազատ ծնողների արժեքավոր իրերը: Ոչ էմո պատանիներին անվանում են «մամայի բալիկներ», ինչով բացահայտում են իրենց ապստամբ նկարագիրը և ապացուցում, որ Պողոս առաքյալի նշած վերջին ժամանակների «ծնողներին անհնազանդ» սերունդն են: Իրենց դեպրեսիվ ներաշխարհն ու վարքը և երակներ կտրելու ու ինքնասպանության հանդեպ ձգտումը պատճառաբանում են. «Մեզ չեն հասկանում», այնինչ նրանք, ըստ էության, առանձնապես ասելիք էլ չունեն: Ռուսաստանում էմոների և նմանատիպ խմբավորումների դեմ արվում են գործնական քայլեր: 2008 թ. հունիսին Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական լսումներում քննարկվել է «Պետական քաղաքականությունը երեխաների հոգևոր-բարոյական դաստիարակման շուրջ» օրինագիծը: Նրանում նշվում է, որ էմոյական մշակույթի բացասական գաղափարախոսությունը երիտասարդներին անջատում է հասարակությունից և նույնիսկ դրդում ինքնասպանության, և այդ իմաստով առավել անպաշտպան են աղջիկները:


Օրինագիծը դեռևս ընդունված չէ, սակայն մի քանի քաղաքներում սկսել են էմոներ որսալ, ինչը բողոքի ալիք է առաջացրել: Էմոները դուրս են գալիս փողոցներ` բողոքելու գործադրվող պատժամիջոցների դեմ. «Օրենքը չի արգելում արտահայտել մեր հույզերը,- ասում են նրանք ու ավելացնում,- եթե ցանկանում ենք ինչ-որ բանով մեզ ծակել կամ լսել էմոցիոնալ երգեր, դա մեր գործն է, մեր իրավունքը, մեր անձնական կյանքը, և ոչ ոք չի կարող այն փոխել»: Սա խելագարի բարբաջանք է հիշեցնում, քանզի կյանքի վրա թքողը անթաքույց թքում է կյանքի Արարչի վրա, որ ասում է. «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և լիուլի ունենաք», և գաղտնիք չէ, թե ում դրդմամբ: Դրա վկայությունը նրանց էմոցիաները սնուցող «քրիստոնեական» ռոքն է և նրա ակունքներում ընկած նույնքան «քրիստոնեական» բողոքական շարժումը:
«Հայաստանում դեռևս այնքան էլ զարգացած չէ էմո շարժումը, բայց մենք գնալով շատանում ենք ու հուսով ենք` մեր շարժումը գնալով ավելի կզարգանա»,- գրում են էմոները:

Մտաբերելով բազմաթիվ մռայլ ու տխուր դեմքերով ու ագրեսիվ շարժուձևերով մուլտհերոսներին` մտավախությունը մեծ է, որ նրանց հույսերը կիրականանան` շնորհիվ անուշադիր ու անտարբեր ծնողների: Ամենայն հավանականությամբ, էմոների հայաստանյան առաջին սերունդը ևս այդ չարահնար մուլտֆիլմերի և դրանց ֆոնային ագրեսիվ ռոք երաժշտության ցանած սերմերն են. մոլախոտերն էլ ունեն սերմեր, որ տարածվում են պատահական քամիներից:


Հայաստանում երիտասարդների շրջանում երկու հիմնական «հակառակորդ» թիմեր կան, որոնք տանել չեն կարողանում միմյանց` պահպանողականներն ու ազատամիտները: Առհասարակ պահպանողականները ազգայնականներ են, նրանք անհանդուրժող են ազատամիտների` դեպրեսիոն էմոների նկատմամբ: Սրանց ևս կանդրադառնանք առաջիկայում:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ